Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին մեկ տարում պարզ դարձավ, որ Վիգեն Սարգսյանի իմիջն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում էր ». Նիկոլ Փաշինյան

Հունվար 15,2018 15:29

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ վիրավոր զինծառայողի համար նախաձեռնած դրամահավաքին: «Այդ որոշումն ինքնին տարօրինակ է…պատկերացրեք՝ վաղն էլ Սերժ Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրի՝ «եկեք փող հավաքենք՝ 80-ականների զենքերի փոխարեն 90-ականների զենք է  պետք»…այսինքն, կառավարությունը փող հավաքելու բոլոր օրենսդրական լծակներն ունի»,-այսպիսի գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ զինվորի հետ պատահած դեպքը եղել է մինչեւ «1000 դրամի օրենքի» օրենքի ուժի մեջ մտնելը, բայց կառավարությունը պահուստային ֆոնդ եւ միջոցներ ունի:

Փաշինյանն անընդունելի որակեց այն փաստը, որ սոցցանցում պաշտպանության նախարարը վիրավորական արտահայտություններ է հղել իր նախաձեռնությունից դժգոհ օգտատիրոջ հասցեին. «Վերջին մեկ տարում պարզ դարձավ, որ Վիգեն Սարգսյանի իմիջն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031