Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին. «Ամերիկայի ձայն»

Հունվար 25,2018 23:07

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել հունվարի 12-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավճռի կապակցությամբ, ով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Դրա մասին է հաղորդել ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նաուերթը:

Հիշեցնենք, որ Մուխթարլին, ով 2015 թվականից բնակվում էր Վրաստանում, անցած տարվա մայիսին ենթարկվել է առևանգման Թբիլիսիում ու տեղափոխվել Ադրբեջան, ուր նրան ձերբակալել են մաքսանենգության ու մի շարք այլ օրինախախտումների մեղադրանքով։

Մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կառույցները մեղադրանքների հիմքում տեսնում են քաղաքական դրդապատճառներ և Մուխթարլիին դիտարկում են որպես քաղբանտարկյալ:

Նրա գործընկերները նշում են, որ Մուխթարլին ենթարկվել է հետապնդումների իր հրապարակումների համար, որոնք վերաբերվում էին կոռուպցիային Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:

Հիշեցնենք, որ ըստ «Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպության 2017 թվականի աշխարհում մամուլի ազատության մասին զեկույցի, Ադրբեջանը զբաղեցնում է 162-րդ տեղը 180 երկրներից մամուլի ազատության առումով:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին և մնացած այլ քաղբանտարկյալներին: Պետքարտուղարությունն ընդգծել է, որ շարունակելու է հետևել հետաքննության ընթացքին՝ կոչ անելով անցկացնել բաց, թափանցիկ և արդար հետաքննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031