Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ում նախատեսվում են բազմաթիվ փոփոխություններ. Նարեկ Գալստյան

Հունվար 26,2018 22:50

«Սա մեր կուսակցության պատմության նորագույն փուլն է: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր կուսակցությունն աշխարհի ամենահին քաղաքական կազմակերպությունների մեկն է: Սակայն ես վստահ եմ, որ Հնչակյան կուսակցությունը իր ամենաազդու խոսքը դեռ չի ասել՝ չնայած 130-ամյա պատմությանը:

Մենք սկսում ենք նոր ընթացք, նոր փուլ՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որովհետև մենք ինքներս, նախևառաջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք և կիսում ենք մեր երկրում եղած բոլոր խնդիրները, բոլոր դժվարություններն ու ուրախությունները»,- այսօր ՍԴՀԿ 130-ամյակին նվիրված միջոցառման մեկնարկից առաջ ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը:

Ըստ նրա՝ այսօր մեկնարկում է կուսակցության 11-րդ համագումարը, մի քանի օր խորհրդակցություններ կլինեն, որից հետո արդեն նորընտիր վարչությունը հանդես կգա մամուլի ասուլիսով, քաղաքական հայտարարությամբ և առաջիկա անելիքների և ծրագրերի մասին հայտարարությամբ:

Հարցին, թե կուսակցությունում փոփոխություններ և վերադասավորումներ սպասվո՞ւմ են, Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Մեր կուսակցությունը բարձրագույն ժողովրդավարություն ունեցող քաղաքական մարմին է, և, այո, նախատեսվում են բազմաթիվ փոփոխություններ, ինչը կլինի համագումարի ընթացքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031