Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման

Մարտ 03,2018 14:19 Share

Մարտի 2-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերը վերաբերել են «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը:

Խորհրդի անդամները քննարկել են օրենքի նախագծի դրույթները, ՀԽ նոր կանոնադրության մշակման հարցը, որով կկանոնակարգի նոր ձևավորվելիք Հանրային խորհրդի և ՀՀ կառավարության հետագա համագործակցությունը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպմանը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ դա կլինի նախագահի հետ Հանրային խորհրդի այս կազմով վերջին հանդիպումը:

Հանրապետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհուրդը կամփոփի 9 տարիների գործունեությունը և կքննարկի Հայաստանի առջև ծառացած խնդիրների ու հասարակությանը հուզող հարցերի որոշակի շրջանակ, որը կհստակեցվի ՀԽ փոքր խորհրդի ևս մեկ նիստի ընթացքում:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031