Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կան տուժածներ

Մարտ 03,2018 21:16

Մարտի 3-ին` ժամը 16:17-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes C» մակնիշի 35 MD 236 (վարորդ՝ 1984 թ. ծնված Զ. Ա.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 35 FO 965 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր` 1966 թ. ծնված Ա. Ա.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031