Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցության բարձր տոկոս է գրանցվել Դեբետի ընտրություններում՝ 40%-ից ավելի

Մարտ 11,2018 17:49

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, 14 համայնքներում համայնքի ղեկավար են ընտրում:

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության մասնակիցների թիվը՝ 14.00-ի դրությամբ: Ըստ այդմ` ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Մեծամոր գյուղում՝ ընդամենը 7.83 տոկոս: 983 ընտրողներից ընդամենը 77 ընտրող է մասնակցել:

Մասնակցությունը քիչ է նաեւ Ծաղկալանջում, որտեղ ավագանու անդամի ընտրություններ են՝ 8.62 տոկոս: Քվեարկության իրավունք ունեցող 1162 քաղաքացուց ընդամենը 100-ն են քվեարկել դեռ:

Մասնակցության բարձր տոկոս է գրանցվել Դեբետի ընտրություններում՝ 40%-ից ավելի: Պատճառն այն է, որ այստեղ ինչ-որ չափով մրցակցություն կա, իրար հետ են մրցում ինքնառաջադրված ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը, Դեբետի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը եւ ՀՅԴ անդամ, Դեբետի մշակույթի կենտրոնի տնօրեն Արայիկ Սարգսյանը:

38%-ից ավելի մասնակցություն կա նաեւ Ազատամուտում՝ 2322 ընտրողից 900-ը արդեն մասնակցել է քվեարկությանը: Ժամը 14-ի դրությամբ մոտ 24 տոկոս մասնակցություն է գրանցվել ՏԻՄ ընտրություններում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031