Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց ՀՀ հրաձգության մեծահասակների առաջնությունը

Մարտ 11,2018 18:43

Մարտի 9-11-ը Երևանում տեղի ունեցավ Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեցին 80 մարզիկ`Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի թիմերից:

Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից ձևավորված ավանդույթի համաձայն հանրապետական խոշոր մրցաշարերում բարձր արդյունք ցույց տված մարզիկն արժանանում է արժեքավոր նվերի կամ խոշոր դրամական պարգևի` անձամբ Արթուր Հովհաննիսյանի կողմից: Հայաստանի առաջնության «Լավագույն մարզիկի» կոչմանն ու դրամական պարգևին արժանացավ Լիլիթ Մկրտչյանը, ով անխոս առաջատար էր վազող թիրախ երկու ձևերում: Նորմալ վազք վարժությունում նա խոցել էր 562 միավոր, իսկ խառը վազք վարժությանը՝  369 միավոր: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը շնորհավորեց 2018թվականի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Մարգարյանին և նվիրեց  ոսկե շղթա: Սպորտի վարպետի թեկնածուի գրքույկներ շնորհվեցին Սևակ Արշակյանին և Նարե Գաբրիելյանին:

Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնութան հաղթող մարզիկներն ու նրանց անձնական մարզիչները արժանացան դիպլոմի, մեդալի և դրամական պարգևի:

­­­­­­­­­­­­­­­­­­­­  Մեդալների արժանացան հետևյալ մարզիկները՝

Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն

1 տեղ՝ Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

2 տեղ՝ Սուրեն Բերյան,

3 տեղ՝ Հրաչիկ Բաբայան,

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Մարիամ Միքայելյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

2 տեղ՝ Ալլա Պողոսյան

3 տեղ՝ Անուշ Նալբանդյան

Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Նորայր Առաքելյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Սիմոնյան)

2 տեղ՝ Երեմ Եղիազարյան

3 տեղ՝ Բենիկ Խլղաթյան

Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ ՝ Նորայր Առաքելյան )

2 տեղ՝ Նարե Գաբրիելյան

3 տեղ՝ Մանան Ասլիկյան

Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)

2 տեղ՝ Դավիթ Աբաջյան

3 տեղը՝ Գագիկ Զազարյան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Լիլիթ Մկրտչյան (անձնական մարզիչ ՝ Արմենակ Գալոյան)

2 տեղ՝ Գոհար Վարդանյան

3 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2x20 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան)

2 տեղ՝ Դավիթ Աբաջյան

3 տեղ՝ Հարություն Հարությունյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2x20 կրակոց վարժությունում

1 տեղ՝ Լիլիթ Մկրտչյան  (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան)

2 տեղ՝ Գոհար Վարդանյան

3 տեղը՝ Արուսյակ Գրիգորյան

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031