Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է ընտրական օրենսգրքից հանել լրատվամիջոցների համար սահմանափակումները

Մարտ 15,2018 12:25

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի (լուսանկարում) խոսքով, առաջարկվող նախընտրական քարոզչության սահմանափակումները վերաբերում են նաև հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Սրան զուգահեռ որոշ պաշտոնյաների, ընդհանրապես արգելվում է քարոզչություն իրականացնել՝ դատավորներ, դատախազներ, քննչական մարմիններում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներ, զինծառայողներ, ընտրական հանձնաժողովների անդամներ, բարեգործական և կրոնական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիություն չունեցող անձինք, մարդու իրավունքների պաշտպան, Կենտրոնական բանկի խորհրդի անդամներ, Հաշվեքննիչ պալատի անդամներ, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ, ինքնավար մարմինների անդամներ:

Իսկ ահա լրատվամիջոցների համար սահմանափակումները հանվել են: Եթե գործող օրենքով մեկ լրատվամիջոց կարող էր 50 լրագրող հավատարմագրել, նախագծով՝ որքան ուզի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031