Լրահոս
Օրվա լրահոսը

Քամիները շարունակվում են. ավերածություններ՝ Քաջարանում

Մարտ 25,2018 15:32

Մարտի 25-ին, ժամը 09:39-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ս/թ մարտի 24-ին Քաջարան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է 1-ին թաղամասի տներից մեկի տանիքը (մոտ 45 քմ ), որից 35 քմ մետաղյա, 10 քմ ազբոշիֆերյա և փլուզվել`  տան պարսպի պատը մոտ 13 քմ:

Վնասվել է նաև նույն թաղամասի տներից մեկին կից անասնագգոմի տանիքը մոտ 25 քմ, որից 10 քմ-ը ազբոշիֆերյա իսկ 15 քմ մետաղյա (ընդհանուր տանիքի մակերեսը մոտ 50 քմ):

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031