Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյանի անդորրը խանգարել են, նա էլ նախագիծ է բերել

Ապրիլ 04,2018 15:46 Share

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկու ամսով հետաձգեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Նախագծի հեղինակ եւ հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը երկու առաջարկ է ներկայացրել. տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը պարտադիր կերպով առաջացնում է տուգանքի նշանակում, սակայն իրականում լինում են այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներ, երբ համարանիշը սահմանված տեղում փակցնելը տվյալ պահին անհնար է`անհաղթահարելի հանգամանքներից ելնելով: Հայկ Բաբուխանյանն առաջարկում է այդ դեպքերում հանել սահմանված 200 հազար դրամ տուգանքը: Ինքն օրինակ ունի`մարդը համարանիշը տեղադրելու ժամանակ ձեռքը վնասել եւ գնացել հիվանդանոց: Ոստիկանը կանգնեցել է եւ 200 հազար դրամով տուգանել, քանի որ համարանիշը դրված չի եղել: Ի դեպ, այս գործով, ոստիկանությունը դատարանում պարտվել է:

Հայկ Բաբուխանյանը միաժամանակ առաջարկում է ավելացնել տրասնպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելու համար նախատեսված տուգանքի չափը` հատուկ նշելով ծխախոտը նետելու հանգամանքը: Ասում է`տուգանքի չափը հնգապատիկից պետք է դարձնել տասնապատիկ`10 000 դրամի չափով:

Պատգամավորը առաջարկում է նաեւ գիշերային ժամերին ձայնային անտեղի ազդանշանների կիրառման համար կրկնապատկել սահմանված տուգանքի չափը`կրկին նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, քանի որ քաղաքացիների հանգիստն է խանգարվում:

«Դեպքն անմիջապես իմ հետ էր կապված: Գիշերը ժամը երեքին Բաղրամյան պողոտայի վրա, մոտ տաս երիտասարդ որոշել էին բարձր միացնել երաժշտությունը եւ պարել: Դիմեցի ոստիկանություն: Ասացի ի՞նչ կարելի է անել: Ասացին` ոչինչ: Թերեւս տանեն բաժին: Բայց մինչեւ գան` հասնեն, մինչ այս կողմ, այն կողմ, գոնե տաս հազար դրամ չտուգանե՞ն»,- իր հետ կատարվածը ներկայացրեց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30