Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու այս ցանկում ընդգրկված չեն մերսման սրահները», հետաքրքրվել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը

Ապրիլ 04,2018 19:33

Ապրիլի 4-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ կից փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել կարաոկեների, դիսկոտեկների, հեստապարային ակումբների, բաղնիքների, շոգեբաղնիքների, սաունաների տեղակայման հարցը:

Նախաձեռնության համար, ինչպես տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, հիմք են հանդիսացել հանրության կողմից ստացված բողոքներն ու մտահոգությունները:

Այդ իսկ պատճառով առաջարկվում է արգելել վերոնշյալ օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքերի բնակելի եւ ոչ բնակելի տարածքներում, կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Այս օբյեկտների տեղակայման հեռավորության սահմանումն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն: Նախատեսվում է, որ օբյեկտների տեղակայման հեռավորությունը չպետք է պակաս լինի առնվազն 50 մետրից: Դրանց տեղափոխման համար, որոնք Երեւանում քսաներեքն են, կհատկացվի մեկ տարի:

Թե ինչու այս ցանկում ընդգրկված չեն մերսման սրահները, հետաքրքրվել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը: Ի պատասխան Հովհաննես Ազիզյանը նշել է, որ նախարարությունում քննարկվել է նաեւ մերսման սրահների եւ հոսթելների հարցը, եւ որոշվել է դրանց անդրադառնալ հետագայում՝ փուլ առ փուլ:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել են փաթեթի ընդունումը, ներկայացրել առաջարկներ:

Նախագծերի փաթեթը կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30