Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Վենգերն ու Վիկտոր Գոնչարենկոն խոսել են Մեծ Բրիտանիա-Ռուսաստան լարված հարաբերությունների մասին

Ապրիլ 04,2018 22:20

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալ»-ԲԿՄԱ առաջին հանդիպման նախօրեին թիմերի գլխավոր մարզիչները հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունները չեն ազդի իրենց հանդիպումների եւ երկրպագուների վրա:

«Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է կատարվում վարագույրների ետեւում: Այս պահին դրանք դիվանագիտական լարված հարաբերություններ են: Հույս ունեմ, որ դա ոչ մի կերպ չի ազդի մեր խաղերի եւ երկրպագուների վրա՝ ինչպես ռուս, որոնք եկել են այստեղ, այնպես էլ անգլիացիների, որոնք մտադիր են ներկա լինել պատասխան խաղին», – հայտարարել է Արսեն Վենգերը:

Վիկտոր Գոնչարենկոն իր հերթին ասել է. «Պետք է մտածել միայն ֆուտբոլի մասին ու զբաղվել միայն ֆուտբոլով: Հուսով եմ, որ բոլոր ֆուտբոլասերները, որոնք կգան այստեղ, եւ անգլիացիները, որոնք կժամանեն Մոսկվա, կաջակցեն իրենց թիմերին եւ այլ բաների մասին չեն մտածի: Մենք՝ մարզիչներս եւ մարզիկները, պետք է մտածենք ֆուտբոլի, այլ ոչ թե քաղաքականության մասին: Դուք կարող եք գալ աշխարհի առաջնություն եւ համոզվել, որ մեր երկիրը լավն է, հիանալի մարդկանցով եւ գերազանց ստադիոններով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30