Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Վարդանանց հրապարակում ՀՀԿ-ի անդամատոմսերն են շպրտում (Ֆոտոշարք)

Մայիս 02,2018 19:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Գյումրու Վարդանանց հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց, որտեղ Շիրակի մարզի գրեթե բոլոր տեղանքների բնակիչները միացել են համազգային շարժմանը, մի մեծ պարան են կապել ու կախել ՀՀԿ անդամատոմսերը։

Արդեն իսկ թվով 13 անդամատոմսեր կախված են, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ականները, այլևս չվստահելով իշխող կուսակցությանը, հրապարակավ հրաժարվում են  անդամատոմսերից։

Այս ֆոնի վրա հրապարակում մի մեծ տոնախմբություն է, երիտասարդները պար են բռնել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: