Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը վաղը կողմ կքվեարկի Փաշինյանին

Մայիս 07,2018 18:35

«Կաշխատի, կերեւա, էլի». Սամվել Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ լինելու մասին

«Նիկոլ Փաշինյանին վաղը կողմ եմ քվեարկելու»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Մայիսի 1-ին դեմ քվեարկած Սամվել Ալեքսանյանը չասաց, թե ինչու է որոշել վաղը կողմ քվեարկել: Լա՞վ վարչապետ կլինի Նիկոլ Փաշինյանը հարցին էլ նա պատասխանեց. «Կաշխատի, կերեւա, էլի»:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր ընտրվելու դեպքում իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն, Սամվել Ալեքսանյանն ասաց՝ ճիշտ է ասում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031