Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը եւ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրա զարգացման հեռանկարները

Մայիս 14,2018 18:22

Այսօր, մայիսի 14-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին՝ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրա զարգացման հեռանկարները:

Դեսպանի խնդրանքով Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները, անդրադառնալով հարատեւ ժողովրդավարության հաստատման գործընթացում Կոնգրեսի անելիքներին:

Քննարկվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, Ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների, մաքուր համամասնական ընտրակարգի անցնելու, ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի բացառման հարցերը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի եւ գործարարության տարանջատման կարեւորությունը:

Քննարկվեցին նաեւ Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական ասպեկտները, ինչպես նաեւ հնարավոր սրացումների հետ առնչվող մարտահրավերները:

Դեսպանը եւ Լեւոն Զուրաբյանը խոսել են նաեւ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության՝ ժողովրդավարության խորացման եւ դատաիրավական բարեփոխումների ծրագրերի վերաբերյալ:

ՀԱԿ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031