Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու երկրները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առևտրական հարաբերություններին. Վրաստանի ֆինանսների նախարար

Մայիս 16,2018 20:40 Share

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Բախտաձեն նշեց, որ երկու երկրներն էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առևտրական հարաբերություններին, որոնք պետք է բարձրացվեն երկու երկրների միջև եղած ջերմ հարաբերությունների մակարդակին։

Նախարարը կարևորեց նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու նշանակությունը՝ ընդգծելով, որ դա մեծ ներուժ ունեցող նախագիծ է։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել