Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինի Փաշինյանը, Քոչարյանը, թե Սարգսյանը, մենք շարունակելու ենք մեր բարեգործությունը». Ռուբեն Վարդանյան

Մայիս 26,2018 18:26

«Հիմա պետք է հանգիստ հետեւել, որ ամեն ինչ օրենքով ստուգվի եւ բացահայտվի»,-Դիլիջանում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ-ի՝  օրերս բացահայտած կոռուպցիոն սխեմային, ասաց սփյուռքահայ բարերար, գործարար, «Ավրորա» մարդասիրական մրցանակի հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը: Ապա լրագրողները հետաքրքրվեցին, թե իր դիտարկմամբ՝ ներդրումային դաշտի համար ինչ է փոխվել նոր իշխանությունների պարագայում: Վարդանյանը չցանկացավ համեմատականներ անցկացնել այս եւ նախորդ իշխանությունների միջեւ:

«Մենք բարեգործություններ արել ենք եւ անելու ենք՝ որքան կարող ենք՝ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը»,-վստահեցրեց նա: Ռուբեն Վարդանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանից եւ նրա կառավարությունից ակնկալում են, որ իրենց հայտարարությունները կյանքի կկոչեն:

«Իմ ընկերների հետ միասին մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ անկախ նրանից, թե ով կլինի՝ Փաշինյանը, Քոչարյանը, թե Սարգսյանը»: Բարերարը նաեւ կարծիք հայտնեց, որ իշխանափոխությունից հետո երիտասարդները սկսել են ժպտալ, եւ չպատասխանեց հարցին, թե ով էր «գողացել» նրանց ժպիտը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031