Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Քաղաքացիները թունավորումը ստացել են հյուրանոցային համալիրի լողավազանում լողալիս. ՀՀ ոստիկանություն

Հունիս 02,2018 11:54 Share

Հունիսի 2-ին, ժամը 1-անց 30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «թունավորում քլորից» ախտորոշմամբ Երևանի Քոչինյան փողոցի  հյուրանոցային համալիրներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 13 քաղաքացի:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացիները թունավորումը ստացել են հյուրանոցային համալիրի լողավազանում՝ լողալիս:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել