Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ։Քննարկման մասնակիցները ներկայացրել են հանքի շահագործման շուրջ իրենց մտահոգությունները։
Առաջին փոխվարչապետը վերահաստատել է, որ բարձրացված հարցը կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում է, և իրենք ամեն ինչ անում են, որ հնարավորինս կարճ ժամկետներում կազմավորվի խնդիրը խորությամբ հետազոտելու հանձնառություն ունեցող մի խումբ, որը կընդգրկի շահագրգիռ բոլոր կողմերին։
Մամուլի հաղորդագրություն


















































