Ամերիկյան Bloomberg գործակալությունը հրապարակել է միլիարդատերերի միջազգային ինդեքսը (Bloomberg Billionaires Index), որում տեղ է գտել հայկական ծագում ունեցող մեկ գործարար:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ 401-րդ հորիզոնականում գտնվում է հայկական ծագում ունեցող ռուս գործարար, Ռուսաստանում «Մագնիտ» առևտրի խոշորագույն ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկինը (իսկական ազգանունը՝ Հարությունյան): Գործակալությունը նրա կարողությունը գնահատել է 4.75 միլիարդ դոլար:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (141 միլիարդ ԱՄՆ դոլար), որին հաջորդում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը (93.6 միլիարդ ԱՄՆ դոլար): Եռյակը եզրափակում է Berkshire Hathaway հիմնադրամի ղեկավար, ներդրող Ուորեն Բաֆեթը (83.1 միլիարդ ԱՄՆ դոլար):
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































