Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանի գրառմանը:
Լրագրողը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արա, դու թուրք ես, ս…ր ստեղից, «Ազատությունը» տեղ չունի ստեղ»: Սկսվեց: Ստեփանակերտի կենտրոնում արդեն երկրորդ մեքենան է մոտենում, վիրավորում ու սպառնում մեզ: Ուղիղ մեջբերման համար կներեք, հավատացեք խմբագրել եմ ահագին: Տեսանյութը տեղադրել եմ մեքենան տեսնեք, արծաթագույնն է, վարորդը ձեռքը դուրս հանած»:
Ռուբեն Մելիքյանը գրում է. «Որևէ լրագրողի վիրավորելը կամ սպառնալն անվերապահորեն դատապարտելի է։ Նույնիսկ եթե համաձայն չեք նրա կամ նրա ներկայացրած լրատվամիջոցի տեղեկատվական քաղաքականությանը։ Լրագրող Սիսակ Գաբրիելյանին առաջարկում ենք փաստի առթիվ դիմում ներկայացնել ԱՀ ՄԻՊ հաստատությանը՝ ներկայացնելով մանրամասները։ Բանն այն է, որ ձեր հրապարակած տեսանյութում որևէ վիրավորանք կամ սպառնալիք չի հնչում»:


















































