Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը գտել է, որ կառավարության այս ծրագիրը նման է քաղաքական հռչակագրի

Հունիս 06,2018 16:20 Share

Ս.թ. հունիսի 5-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգի միակ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության ծրագրին:

Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ՝ մատնանշելով ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմեր:

Ընդհանուր առմամբ Հանրային խորհուրդը գտել է, որ կառավարության այս ծրագիրը նման չէ նախորդ կառավարությունների ներկայացրած ծրագրերին, այլ ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի, որտեղ կան նաև որոշ ճիշտ շեշտադրումներ տնտեսության զարգացման վերաբերյալ, բայց իբրև կառավարության ամբողջական ծրագիր՝ շատ ոլորտներ ու շատ խնդիրներ փաստաթղթում ներառված չեն:

Ինչ վերաբերում է ծրագրի մեջ դրված քաղաքական խնդիրներին, ապա Հանրային խորհուրդը գտել է, որ դրանք ընկած են մեր անկախ պետության գաղափարական հիմքերում, և դրանց իրագործումն անհրաժեշտ է մեր երկրի հետագա զարգացման համար:

ՀՀ Հանրային խորհրդի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930