Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ պետի մայրը նշանակվել է պաշտոնի

Հունիս 27,2018 13:58 Share

ՄԱՐԳԱՐԻՏ ԱԶԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱԴՐԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով.
Մարգարիտ Ազարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ։

Նիկոլ Փաշինյան

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Մարգարիտ Ազարյանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել