Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Սվիտալսկին շրջեց «Այբ» դպրոցով՝ ծանոթանալով «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրին

Հուլիս 12,2018 17:20

Հուլիսի 11-ին «Այբ» կրթական հիմնադրամի «Հաջողության բանաձև» ծրագրի շրջանակում «Այբ» դպրոցը հյուրընկալել էր Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

Դեսպան Սվիտալսկին շրջեց «Այբ» դպրոցով՝ ծանոթանալով լիարժեք կրթություն ստանալու համար ստեղծված հնարավորություններին, կրթաթոշակային համակարգին ու դպրոցում կիրառվող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրին։ Դեսպանին նաև հետաքրքիր էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում կրթական ծրագիրը ՀՀ մյուս հանրակրթական դպրոցներում տարածելու համար։

«Հաջողության բանաձևը դիվանագիտության մեջ. բախտի՞, թե՞ մարդկային գործոն» թեմայով հանդիպմանը պարոն դեսպանը խոսեց դիվանագիտության և մասնավորապես, իր՝ դիվանագիտության մեջ 30 տարուց ավելի փորձի, այդ ընթացքում հանդիպած խոչընդոտների և հաջողությունների մասին։

«Ես խնդիր ունեմ այս հանդիպման խորագրի հետ, քանի որ չգիտեմ՝ ինչ է նշանակում հաջողության բանաձև։ Իմ կարծիքով դա հնարել է հասարակությունը, քանի որ ենթադրվում է, որ հաջողակ անհատները ձևավորում են հաջողակ հասարակություն։ Սակայն ես ինձ միշտ ձախորդների շարքին եմ դասում»,- համեստաբար նշեց դեսպանը։

Դեսպանը նաև կատակեց․ «Երբ դիվանագետն ասում է այո՛, նկատի ունի՝ հնարավոր է, երբ ասում է հնարավոր է, նկատի ունի ոչ, եթե ասում է ոչ, ուրեմն դիվանագետ չէ»։

Բանախոսի ելույթից հետո լսարանը հարցեր ուղղելու հնարավորություն ստացավ։ Պատասխանելով հարցերին՝ դեսպանը ներկայացրեց Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը, անդրադարձավ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, Հայաստանը տարածաշրջանային Սինգապուր դարձնելու հնարավորություններին և շատ այլ հարցերի։

«Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում ծավալված քննարկումը ակտիվ էր և ուսուցողական, զրույցը՝ անկեղծ և ոգևորիչ։

«Իմ հաջողության բանաձևը հետևյալն է․ խոսել սրտանց՝ մարդկանց սրտերին դիպչելու համար»,- հանդիպման ավարտին անկեղծացավ դեսպանը։

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու առաջին այցն «Այբ» դպրոց հետագա գործակցության բազմաթիվ հնարավորություններ ուրվագծեց։

«Այբ» կրթական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031