Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք նաև երկու վիրավոր. Մուշեղ Հարությունյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, Գրիգոր Մարտիրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է»

Հուլիս 16,2018 18:30

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խորապես սգում եմ Նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Այսօր առավոտյան տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով (փլուզվել է ՊՈԱԿ-ի քիվը) ունենք նաև երկու վիրավոր, որոնցից Մուշեղ Հարությունյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը՝ Գրիգոր Մարտիրոսյանը, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:

Դեպքի վայրում լինելուց հետո այցելեցի նաև «Էրեբունի» ԲԿ, զրուցեցի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի հետ: Տեղեկացա, որ Գրիգորի գիտակցությունը տեղն է, բժիշկների հսկողության տակ, այս պահի դրությամբ կոնսերվատիվ բուժում է իրականացվում և վիրահատության կարիք չկա:

Ապավինում եմ բժիշկների գիտելիքներին և շուտափույթ ապաքինում եմ ցանկանում նրան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031