Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ից ոչ հերքում են, ոչ հաստատում, որ տարել են Հովիկ Աբրահամյանի եղբորը

Օգոստոս 08,2018 17:10

Ազգային Անվտանգության ծառայությունից՝ ԱԱԾ-ից ոչ հերքեցին, ոչ էլ՝ հաստատեցին այն տեղեկությունը, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան եւ իրենց հետ տարել Հովիկ Աբրահամյանի եղբորը: Aravot.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ-ից ասացին, որ տեղեկությունը ճշտման փուլում է:

ԱԱԾ-ի այցի մասին azatutyun.am-ին հայտնել էր գործարանի տնօրենը: Նույն աղբյուրը նաեւ ասել էր, որ ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից:

Տնօրեն Ծերուն Վիրաբյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Գործարանի հեռախոսները նույնպես «անհասանելի» էին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031