Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյան. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ Զոյա Թադեւոսյանի արտահայտությունների առիթով

Օգոստոս 08,2018 17:53

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով իսկույն հրավիրել էր խորհրդակցություն եւ քննարկումների արդյունքում եկել այն համոզման, որ Զ. Թադեւոսյանի հայտարարությունները ըստ ԱՀ գործող օրենսդրության՝ քրեորեն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսել: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հաղորդել է, որ այսօր՝ օգոստոսի 8-ին Կենտրոնական Կոմիտեն առերեւույթ կատարված հանցագործության փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն: Հաղորդման պատճենը ներկայացվել է նաեւ ԱՀ նախագահին:

Այն հարցին, թե արդյոք Զոյա Թադեւոսյանի ներողությունը  չի՞ բավարարում ՀՅԴ-ին, Դավիթ Իշխանյանը պատասխանել է. «Պետք է նկատի ունենալ, որ Զոյա Թադեւոսյանը չի վարկաբեկել որեւէ անհատի: Այդ պարագայում ներողությունը, ափսոսանքը կարող էր նշանակություն ունենալ: Տվյալ անձնավորությունն այս պարագային շատ ավելի բարձր արժեքներ է ոտնահարել, որը պահանջում է պետական մակարդակով իրավական գնահատական,- նշել է Դ.Իշխանյանը եւ շեշտել,- համոզված ենք, որ իրավական ճիշտ գնահատականը նախադեպ կդառնա բացառելու այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից նմանօրինակ արարքների կատարումը կանխելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031