Լրահոս
Օրվա լրահոսը

Մերի Մարգարյանի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի

Օգոստոս 08,2018 18:40 Share

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր 2015թ. մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով հերթական դատական նիստն էր: Հունիսին պետք է հրապարակվեր այս գործով դատավճիռը, սակայն դատավոր Դավիթ Բալայանն անսպասելի որոշում էր կայացրել՝ գործի քննությունը սկսել նորից, քանի որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության կարիք կա: Այսօր դատարանը հրապարակեց որոշումը՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին:

Դատական նիստն այսքանով ավարտվեց: Առողջապահության նախարարի կողմից հանձնաժողովի կազմավորման եւ դրա անդամների անունները դատարան ուղարկելուց հետո կնշանակվի հերթական նիստը:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվում են «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որը վարել է հղիության ընթացքը եւ հերթապահ-բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ Մերի Մարգարյանի հարազատները պնդել են, որ նրանց մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով են մահացել Մերի Մարգարյանը, իսկ հաջորդիվ՝ նորածինը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031