«Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա խուսափել արդարադատությունից»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:
«Ես վստահ եմ, որ պատիժը չի կարողանալու Քոչարյանը՝ խոսքի իրավունքի, խոսքի ազատության դահիճը, մեկը, որի օրոք տեղի ունեցավ Մարտի մեկյան սպանդը խուսափի պատասխանատվությունից»,-ասաց Կարապետյանը:
ՀԱԿ անդամի համար տարօրինակ չէ 40-ից ավելի պատգամավորի ստորագրությունը՝ Մարտի մեկի գործով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Նա ավելին էր ակնկալում. «Իրենք պետք է փողոցները հեղեղեին ու հեռուստաընկերությունները ու խոսեին, գովաբանեին, պաշտպանեին իրենց իշխանության ժամանակ հարստություն դիզելու օգնած մարդուն»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































