Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը

Օգոստոս 14,2018 10:36

Օգոստոսի 14-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը գտնվում է ավտոմեքենայից դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ո., ծնված 1989 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը: Ուղևորի դին (տվյալները չի հաջողվել պարզել) հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 3 մ հեռավորության վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031