Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և կողաշրջվել

Օգոստոս 17,2018 12:09 Share

Օգոստոսի 17-ին, ժամը 00:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին՝ Ֆիդայինների գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է շրջվել, ավտոմեքենայի տակ արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհին Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել