Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տրամադրմանն առաջարկվող արտաքին գովազդային վահանակների ցանկը

Օգոստոս 24,2018 18:40
KYH

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում (www.elections.am) հրապարակվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տրամադրմանն առաջարկվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկը:

Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 29-ը, ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել հայտեր՝ այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:

Հայտերը ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով, որը կարելի է ներբեռնել հանձնաժողովի կայքից:
Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն ներկայացված հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031