Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Վրաստանի եւ Հայաստանի միջև դատապարտյալների փոխանակմանն առնչվող ընթացակարգերին

Հոկտեմբեր 10,2018 18:06 Share

Նախարար Զեյնալյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը:

Արտակ Զեյնալյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Երևան և սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Տեա Ծուլուկիանին իր հերթին նշել է, որ Թբիլիսիում կայացած նախորդ հանդիպումից հետո ուրախ է Երևանում գտնվելու և երկու երկրների արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքին ու իրավական դաշտի տեղեկատվության փոխանակմանն առնչվող որոշ հարցեր նախարար Զեյնալյանի հետ քննարկելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել երկու երկրների միջև դատապարտյալների փոխանակմանն առնչվող ընթացակարգերին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել Պրոբացիայի ծառայության և քրեակատարողական բժշկության կարողությունների զարգացման նպատակով կազմակերպել փորձի փոխանակում՝ հաշվի առնելով Վրաստանի ձեռքբերումները նշված ուղղություններով: Քննարկվել են նաև անչափահասների արդարադատությանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս համատեղ փորձի փոխանակման պայմանավորվածություն է ձեռքբերվել:

Նախարար Զեյնալյանը վրացի գործընկերոջը ներկայացրել է նաև պետական ծառայությունների մատուցման գրասենյակների ներդրման հայկական փորձը, ընդգծելով, որ ներկայում ամբողջ Հանրապետության տարածքում սփռված 130 գրասենյակներ մատուցում են պետական մարմիններին առնչվող 67 ծառայություն, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ գրասենյակների թիվը հասցնել 300-ի: Տեա Ծուլուկիանին ևս ներկայացրել է պետական ծառայությունների մատուցման վրացական մոդելը, որը ներառում է 60 գրասենյակներ գյուղական համայնքներում և 20 գրասենյակներ մեծ քաղաքներում: Այս համատեքստում նախարար Ծուլուկիանին Արտակ Զեյնալյանին հրավիրել է ս.թ. հոկտեմբերի 18-ին ներկա գտնվելու Վրաստանի վարչապետի մասնակցությամբ Ախալքալաքում կայանալիք պետական ծառայությունների մատուցման հերթական գրասենյակի բացման արարողությանը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը համագործակցության հետագա խորացման հարցում:

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031