Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գտնում է, որ իր մեղքն այդտեղ չկա, սա դիտարկում եմ անբարոյական մոտեցում»․ Տիրան Խաչատրյանը՝ Սուրեն Պապիկյանի հայտարարության մասին

Սեպտեմբեր 19,2026 16:42 Share

«Այն օրը, երբ հասունացավ Արցախի կորուստը, որոշակի սխալ քաղաքականության արդյունք էր, որը վարվում էր օրվա իշխանությունների կողմից։ Մեղադրել ժողովրդին կամ անհատներին իրենց պահվածքի հարցում, ճիշտ չէ․ գուցե որոշակի ազդեցություն ունեցել է այս կամ այն անձանց պահվածքը, բայց այն, որ օրվա իշխանությունները ժամանակին սխալ պահվածք ու քաղաքականություն վարեցին, ուղղակի ուզեցին հանձնել Արցախը, դա էր հիմնական պատճառը»,- Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթի ու հարգանքի տուրքի ժամանակ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։

Հարցին՝ 2020-ի նոյեմբերի 9-ին պա՞րզ էր, որ Արցախի ամբողջական հանձնման օրն է գալու, նա պատասխանեց․ «Հոգուս խորքում փափագում էի այն միտքը, որ այդ կարգի դավաճանական, ուրացող, մեր պատմության անցած ճանապարհի վրա թքելու մոտեցում չի դրսևորվի, գոնե փոքր բան կլինի մոտները, որ կպաշտպանեն, հետևողական վերաբերմունք կցուցաբերեն, որ այդ օրվան չհասնի, բայց ցավոք, այն, ինչի գոնե փոքր հույսեր ունեի, իրականություն չդարձավ»։

Լրագրողների դիտարկմանը՝ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Արցախի մասին խոսելը, հիշատակելը համարում են պատերազմի սպառնալիք և հարցին՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան, Տիրան Խաչատրյանը պատասխանեց․ «Համարում եմ՝ հոգեպես արդեն ամեն ինչից զուրկ, նույնիսկ նամուս չունեցող անձինք ենք։ Այն մարդիկ, որոնք չունեն այդ որակները, նրանք երբեք չեն հրաժարվում ոչ Արցախից խոսելուց, ոչ Արցախ անունը տալուց, ոչ էլ այն մշակութային, պատմական հիշողությունը, որ ունենք, ուրանում են»։

ՀՀ զինված ուժերում վերջին շրջանում մահեր, ինքնասպանություններ են գրանցվում, արդյոք ստեղծված իրավիճակում արդարացի՞ է պահանջել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը, Տիրան Խաչատրյանը պատասխանեց․ «ՊՆ նախարարը, եթե ինքը գտնում է,  որ իր մեղքն այդտեղ չկա, իր բացթողումների արդյունքում չէ, սա դիտարկում եմ՝ անբարոյական մոտեցում։ Եթե գտնում է, որ իր՝ այդտեղ մնալով կարող է այնպիսի քայլեր կատարել, որ հետագայում բացառի այդ դեպքերը, թող աշխատի ու ապացուցի։ Ես չեմ պահանջում իր հրաժարականը, իր հրաժարականը պահանջելով՝ ասել, թե լուրջ քայլ կկատարվի այդ ուղղությամբ, չեմ կարծում։ Ցավալի է, ծանր է, բայց կոնկրետ այդ մի քանի դեպքերի հետ կապված նախարարի հրաժարականը պահանջելն այդքան էլ ճիշտ չեմ համարում»։

Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթն ու հարգանքի տուրքը «Եռաբլուրում»՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930