Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է 750 գրամ կոկաին. 3 հոգի ձերբակալվել են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2018 23:23

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ 44-ամյա Գարիկ Հարությունյանը զբաղվում է կոկաինի ձեռքբերմամբ և իրացմամբ։

Օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակում ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով, որ Հարությունյանը կոկաինն Իսպանիայից է ներկրում Հայաստան։ Այդ նպատակով էլ ստեղծել է հանցավոր խումբ՝ 23-ամյա Իշխան Դավթյանի և 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող քրեական հետախույզների տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին նրանք մեկնելու էին Վարշավա, որտեղից էլ՝ Իսպանիա։ Տեղեկությունը Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով փոխանցվեց Լեհաստանի իրավապահներին։

Ակտիվ փոխհամագործակցությունն արդյունավետ էր։ Օրեր անց Վարշավայից Բարսելոնա մեկնած եռյակը վերադարձավ Վարշավա, բայց Երևան չհասավ։ Լեհ իրավապահները հենց օդանավակայանում զննեցին նրանց և ուղեբեռերը։ Հայտնաբերվեց 750 գրամ կոկաին՝ չորս փաթեթով։ Նրանք ձերբակալվեցին։ Այդ մասին տեղեկությունը փոխանցվեց Հայաստանի իրավապահներին։

Մեր երկրում շարունակվեցին-օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները։ Պարզվեց, որ նրանցից թմրամիջոց է ձեռք բերում Կարեն Ջանոյանը։ Նա հայտնաբերվեց Երևանում և հանցավոր խմբից թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց էլ ընտրվեց կալանավորումը։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին բոլորի բնակարաններն ու օժանդակ շինությունները։ Գագիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվեցին դիազեպամ տեսակի հոգեներգործուն դեղահաբեր, վեց միավոր հրազեն, սվին-դանակ և այլն։

Հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Շարունակվում են նաև Լեհաստանում բռնված անձանց Հայաստան արտահանձնման աշխատանքները։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031