Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյան. Լիսկան էդքան չկար, որ կարար սյունեցուն ծեծեր եւ ինքը անպատիժ մնար. armtimes.com

Հոկտեմբեր 26,2018 23:37

Հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Ըստ այդմ՝ այդ օրը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այնպես է ծեծի ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որ վերջինս ուշաթափվել է: Դեպքի վերաբերյալ զրուցեցինք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:

– Պարոն Առուշանյան, ինչո՞ւ եք ծեծել ավագանու անդամին, համենայն դեպս մամուլում այդպիսի հրապարակումներ կան:

– Այդ օրվա ավագանու նիստը դուք կարող եք համայնքապետարանի պաշտոնական էջում տեսնել ուղիղ եթեր է եղել, ամեն ինչ իր բնականոն հունով է գնացել, որեւէ դեպք չի եղել, սրան ուղղակի հումորով եմ նայում: Ավագանու որեւէ անդամի հետ թեկուզ աննշան կոնֆլիկտ չի եղել:

– Խոսքը ոչ թե նիստի ընթացում տեղի ունեցած դեպքի մասին է, այլ՝ ընդմիջման ժամանակ միջանցքում կամ ձեր աշխատասենյակում տեղի ունեցածի:

– Ես ամբողջական նկատի ունեմ, որեւիցե միջադեպ այդ օրը տեղի չի ունեցել, որեւէ ավագանու անդամի հետ, ու ոչ միայն այդ օրը այլ՝ առհասարակ: Ես 11 ամիս է՝ աշխատում եմ որպես համայնքի ղեկավար, 11 ամսվա մեջ որեւիցե միջադեպ տեղի չի ունեցել:

– Այդ դեպքում ինչպե՞ս է ավագանու անդամը դեմքի շրջանում վնասվածք ստացել:

– Իսկ ո՞վ է ասում, որ ավագանու անդամը դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Ես նման տեղեկություն չունեմ, որ ավագանիներից որեւէ մեկը դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Տենց բան չկա, չի էլ եղել, որ նման բան լինի:

– Հայրը մեր զրույցում ասաց, որ որդու աչքի տակ կապտուկ է նկատել, ինչպես նաեւ այլ վերքեր եւս:

– Ես չգիտեմ՝ հայրն ինչ է ասել, բայց համենայնդեպս ավագանու նիստի ժամանակ բոլոր ավագանիների մոտ ամեն ինչ նորմալ է եղել:

– Նիստի ժամանակ, իսկ նիստից հետո՞:

– Նիստից հետո էլ որ համայնքապետարանից գնացել են, բոլորը ողջ եւ առողջ են գնացել, ասեմ ավելին՝ Գորիսը փոքր քաղաք է, մենք այսպես ասած՝ մի ընտանիքի սկզբունք ենք որդեգրել եւ այդ նույն ձեւ ապրում ենք, մեր մոտ նման խնդիրներ չկան եւ ավագանիների մեծ մասի հետ շատ ջերմ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք:

– Գաղտնիք չէ, որ մարզում նախկին մարզպետի մերձավորները քաղաքացիների են ծեծի ենթարկել:

– Ես շատ վատ եմ ընդունում, նախկինում վատ եմ ընդունել, եթե նախկին մարզպետ ասելով դուք Լիսկային նկատի ունեք, Լիսկան էդքան չկար, որ կարար սյունեցուն ծեծեր եւ ինքը անպատիժ մնար եւ եթե ինքը մեր քաղաքացիներից որեւէ մեկին նման վնասվածք պատճառեր, հավատացեք, որ 10 անգամ ավել մենք էլ իրենց ենք վնաս տվել: Նման բան չկա եւ խնդրում եմ էդ նախադասությունները, որ Սյունիքում վախի մթնոլորտ է… նման մահկանացու գոյություն չունի, որ գորիսեցու ուժեղ կամքին հակառակ ինչ-որ բան է արել ու մարսել է, չկա նման բան, երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել եւ լիսկայանմանները առհասարակ ոչ էլ կարող են նման բան…:

– Դուք ասում եք, թե Սյունիքի նախկին մարզպետի մերձավորների կողմից երբեք ոչ մի սյունեցի ծեծի չի՞ ենթարկվել: Իսկապե՞ս:

– Ես ոչ թե ասում եմ՝ տեղի չի ունեցել, այլ նկատի ունեմ, որ եթե նրա մերձավորները, նա ինչ-որ քաղաքացիների վնաս են տվել, եթե, օրինակ, Պողոս Պողոյանին մատով դիպչել են, ուրեմն իմացեք, որ գորիսեցիներն էլ իրենց բռունցքով են դիպչել:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031