Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Գորիսում. կասկածյալների մեջ են Գորիսի քաղաքապետը և նրա ազգականը. shamshyan.com

Հոկտեմբեր 25,2018 23:59

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 18-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացվել են տեղեկություններ, որ այդ օրը Գորիսի քաղաքապետարանին հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ 9-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Լյովա Արզանյանի և Գորիս քաղաքի Սաթյան 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 27-ամյա Առուշ Առուշանյանի ու Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Առուշանյանի միջև։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, և Լ. Արզանյանը համայնքային ոստիկանին հայտնել է, որ Ա. և Ա. Առուշանյանները իրենց ծեծի են ենթարկել։

Ոստիկանությունն ունի նաև կասկածներ, որ հնարավոր է՝ Լ. Արզանյանը գույները խտացնում է։ Կան նաև տեղեկություններ, որ ծեծի ընթացքում նա, ով ավագանու անդամ է, ուշագնաց է եղել, և այդ ծեծկռտուքին ականատես են եղել ավագանու մեծ թվով անդամներ։

Բոլորի ամբողջական ցանկը Ոստիկանությունը պարզում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները երեքին էլ հայտնաբերել են և երեքն էլ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություն են տվել ու արտաքնապես ոչ մի մարմնական վնասվածք Լ. Արզանյանը չի ունեցել։ Սակայն հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031