Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի գլխավոր ճարտարապետը փնտրում է Կիեւյան կամրջի հարեւանությամբ կառույցի թույլտվություն տված պաշտոնյային

Նոյեմբեր 06,2018 14:19

Aravot.am-ի հարցին, թե հարցազրույցներից մեկում ասել էիք, որ զարմացել եք, երբ ծանոթացել եք քաղաքային նախորդ իշխանությունների թողած փաստաթղթերին, քանի որ դրանցում նկատել եք «իրարամերժ թույլտվություններ, տարօրինակ բաներ», կթվարկե՞ք մի քանի արտառոց դեպքերի մասին, որոնք հանրությանը հասանելի չեն եղել, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը չպատասխանեց՝ նշելով, որ ժամանակը չի բավականացնի այդ մասին խոսելու համար:
Մեր հարցին, թե կա կոնկրետ դեպք, որից շատ եք զարմացել, պարոն Մեսչյանն ասաց, որ ուզում է գտնել, տեսնել այն պաշտոնյային, որը Կիեւյան կամրջի աջակողմյան հատվածում «մի խայտառակ կառույցի» թույլտվություն է տվել. «Ես չգիտեմ՝ ինչ հնարավորություններ, ինչ կապեր է ունեցել կառուցապատողը կամ իր հետեւին ինչ բանակ է ունեցել՝ տանկերով, բանով, որ կարողացել է համոզել բավականին լուրջ մարդկանց, գերատեսչությանը, որ այդ կառույցը կատարի: Եվ դրա պես շատ-շատ կա»:
Պարոն Մեսչյանն ասաց, որ հույս ունի՝ կգա բուլդոզերների ժամանակը, որ կկարողանան քանդել այդպիսի կառույցները, սակայն ներկայումս դա անհնար գործընթաց է:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930