Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգրկված լինելով ՔԿՀ-ի շուրջօրյա հերթափոխային ծառայության մեջ, շուրջ 3 ամիս գիշերներն անցկացրել են ազատազրկված անձանց համար նախատեսված հիվանդասենյակներում՝ չկատարելով իրենց պարտականությունները. 2 անձ ազատվել է պաշտոնից

Ապրիլ 26,2024 18:06

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՔԿՀ-ներից մեկի պատասխանատու հերթապահն ու անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ընդգրկված լինելով հիմնարկի շուրջօրյա հերթափոխային ծառայության մեջ, տևական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, գիշերային ժամերին մուտք են գործել հիմնարկի բուժական մասնաշենք և ողջ գիշերն անցկացրել են ազատազրկված անձանց համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում՝ փաստացի չկատարելով իրենց գործառութային պարտականությունները։

Հաշվի առնելով արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը՝ Քրեակատարողական ծառայության պետի համապատասխան որոշումներով պատասխանատու հերթապահի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում», իսկ առաջատար մասնագետի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը, և հիմք ընդունելով, որ նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է կիրառվել հիշյալ կարգապահական տույժը, վերջինս նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որոնց նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը։

Քրեակատարողական ծառայության կողմից ծառայողների օրինախախտ գործողությունների կանխումն ու վերացումը կրելու են շարունակական բնույթ։

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930