Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների՝ կոմբայններով ու էվակուատորներով բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն առգրավվել է էվակուատորները

Ապրիլ 26,2024 18:31

Երեկ ի սատարումն տավուշցիների՝ Գյումրի-Երևան ավտոմայրուղու Մարալիկի հատվածը փակելուց հետո  շիրակցիները ժամը 16․00-ի սահմաններում ինքնաբուխ ցույց անցկացրեցին Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում։

Ցույցն արտառոց էր նրանով, որ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու հատվածում ցուցարարներին միացել էին ֆերմերները՝  իրենց գյուղտեխնիկայով՝ կոմբայններով ու էվակուատորներով փակելով ճանապարհը։

Aravot.am-ի հետ զրույցում ֆերմեր Գևորգ Ավագյանն ասաց, որ ճանապարհը մեկ ժամ շարունակ փակ են պահել, բայց ավտոմեքենաների վարորդներից ոչ մեկը չի դժգոհել, հակառակը՝ կանգնել ու իրենց աջակցությունն են հայտնել։

Ըստ Գևորգ Ավագյանի, իրենց հետ բանակցելու էին եկել Շիրակի մարզի  նորանշանակ ոստիկանապետը, ինչպես նաև բոլոր բաժանմունքների ոստիկանապետերը։

Ոստիկաններն առգրավվել են 5 էվակուատորներ՝ տանելով տուգանային հրապարակ։

Նրանք թեև խոստացել էին երեկ երեկոյան վերադարձնել դրանք, սակայն մինչ այս պահը խոստումը կատարված չէ։

«Գուցե  մտածում են՝ էվակուրատորները իրենց մոտ պահելով՝ մեզ կլռեցնե՞ն, ասենք, որ չենք լռի, լռելու տեղ չի մնացել։ Մենք ֆերմեր ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում, դա մեզ հետաքրքիր չէ, մեզ մեր հայրենիքն է հետաքրքիր։

Բա՛վ է, հայրենիքի տարածքից հողեր հանձնողը վերջապես պիտի ինքնասիրություն ունենա ու օր առաջ հրաժարական տա։ Մեր պահանջը սա է», -ասաց ֆերմերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930