Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժենգյալով հացը թխելիս ակամայից հայտնվում եմ իմ հողում, իմ տանը». Հայաստան հասնելուն պես՝ Մարինեն սկսել է արտադրությունը. «Ա1+»

Ապրիլ 26,2024 18:21

«Ա1+». 2023թ.-ի սեպտեմբերի 19-ին Մարինե Գաբրիելյանի ավագ որդին մարտական դիրքերում էր, միջնեկն՝ Ասկերանի Տանկ հուշարձանի մոտ, ուր մոտ մեկ ամիս պայքարում էին ասկերանցի երիտասարդների հետ, որպեսզի «Կարմիր մահիկ»-ի ալյուրը մուտք չգործի Արցախ։

Կապն անջատված էր՝ Հրաչն արդեն անհասանելի։  Պարզվեց՝ պատերազմի առաջին րոպեներին որդին վիրավորում է ստացել։

«Ես Աստծուն շնորհակալ եմ, որ գոնե փրկեց երեխուս կյանքը, էդ վիրավորումը փրկություն եղավ։ Օդանավակայանում երբ արդեն պարզ դարձավ, որ պետք է հեռանանք, թողնենք մեր հայրենիքը, մի պահ չէի գիտակցում անելիքս։ Տուն գնացինք մի քանի ժամով, որպեսզի անհրաժեշտ շորեր, փաստաթղթեր վերցնենք։ Երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել… Վերցրեցինք փաստաթղթերը, իմ համար ամենաթանկը՝ եղբորս նկարը… Տղաներին ասացի՝ վերցնեն ժենգյալով հացի վառարանը», – հիշում է Մարինեն։

2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին էլ Մարինեն ժենգյալով հաց էր թխում Երևանում։

«Այժմ այն վերածվել է ընտանեկան բիզնեսի, ես ես հաճույքով եմ թխում ժենգյալով հացը, տղաներն էլ զբաղվում են առաքման գործով։ Ժենգյալով հացը թխելիս ակամայից հայտնվում եմ իմ հողում, իմ տանը… Գուցե դրա համար եմ այդքան սիրով ու նվիրումով պատրաստում», – ասում է Մարինեն։

Մարինեի կյանքում օրերս ուրախ առիթ է տեղի ունեցել՝ ավագ որդին նշանվել է։ «Միակ ափսոսանքս մեր հայրենիքն է, այնտեղ մնացած մեր սրբազան շիրիմները։ Անասելի ցավալի է, երբ չգիտես որտեղ թափես հոգուդ մեջ կուտակված վիշտն ու մորմոքը»…

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930