Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահնազարյանի առնչությամբ պետք չէ բացասական երանգներ փնտրել». Կարինե Աճեմյան

Նոյեմբեր 14,2018 23:07

ՀՀԿ համամասնական ցուցակը, ինչպես հայտնի է, գլխավորում է Վիգեն Սարգսյանը: Նրան հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը…ընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելիս այսօր ՀՀԿ պատգամավորի թեկնածու Կարինե Աճեմյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀԿ ցուցակում «նորեկ» համարվող Դավիթ Շահնազարյանն ավելի բարձր հորիզոնականում է, քան փորձառու ՀՀԿ-ականները:

«Չեմ կարող ասել, դա ընդհանրական որոշում է: Դավիթ Շահնազարյանի առնչությամբ պետք չէ բացասական երանգներ փնտրել: Երբ մեր ցուցակում նոր մարդիկ չեն լինում, մեզ սկսում են մեղադրել, երբ լինում են, էլի մեղադրում են…»,-նկատեց Կարինե Աճեմյանը:

Անդրադառնալով տեղեկություններին, որ նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը եւ Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ում պառակտվածության պատճառով չեն ցանկացել այս անգամ էլ առաջադրվել, Կարինե Աճեմյանը վստահեցրեց. «Դա պառակտվածության հետ կապ չունի: Այլ գործընկերներ էլ կան, որ ցանկություն չեն հայտնել առաջադրվելու, քանի որ այլ ծրագրեր ունեն: Պետք չէ դրանում նրանց մեղադրել: Կյանքը փոխվում է, ցուցակները՝ եւս: Դա պառակտում չէ, մենք միասնական ենք, մեր հարաբերությունները գործընկերային են»:

Կարինե Աճեմյանի բնորոշմամբ՝ իրենց ցուցակում օդիոզ-դեմքեր գրեթե չկան. «Տրամադրված ենք հաղթել, ունենալ տեղեր, որպեսզի պայքարենք այն ամենի համար, ինչի մասին այս ընթացքում խոսել ենք»: Մեկնաբանելով այն փաստը, որ որոշ նախկին ՀՀԿ-ականներ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են, Կարինե Աճեմյանը նկատեց. «Շատերը կարծում էին, որ ավելի մեծ թվով ՀՀԿ-ականների հոսք կլինի դեպի այլ վայրեր, բայց դա տեղի չունեցավ: Նորմալ է, իշխանությունները միշտ ձգում են բոլորին, այս պարագայում նորմալ եմ վերաբերվում դրան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930