Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանահայերը ԽՍՀՄ փլուզման լաբիրինթոսում: Ադրբեջանի հայաթափումը». քննարկում

Նոյեմբեր 24,2018 16:26

Նոյեմբերի 24-ին  տեղի ունեցավ «Ադրբեջանահայ փախստականություն» գործնական գիտաժողով, որը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» թեմայով:

Գիտաժողովի նպատակն է քննարկել Ադրբեջանի հայաթափման պատճառներն ու ընթացքը, ադրբեջանահայ փախստականների ճակատագիրը ՀՀ-ում անցած երեսուն տարիների ընթացքում և նրանց պրոբլեմների լուծման հեռանկարները: Գիտաժողովին իրենց ելույթներով և քննարկումներով հանդես եկան փախստականության խնդիրներին առնչություն ունեցող պետական պատկան մարմինների՝  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության, ՀՀ Արտգործնախարարության ներկայացուցիչներ, փախստականության ընթացքի և խնդիրներով շահագրգիռ փորձագետ-վերլուծաբաններ:

Քննարկման առանցքում հայ փախստականության խնդիրն էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ՝ որպես մարդու իրավունքների զանգվածային ու շարունակական ոտնահարում, և դրա հետևանքների ընթացիկ դրսևորումներն Արցախում: Բոլոր ելույթների ավարտից հետո տեղի ունեցավ հարց-պատասխան քննարկում, որտեղ քննարկվեց փախստականների պաշտպանության իրավական համակարգի խնդիրը, առ այն, որ փախստականների պաշտպանությունը  շարունակում է պահանջված լինել այն անձանց կողմից, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց երկիրը: Առանձին հարց բարձրացվեց նաև փախստականների իրավունքների պաշտպանության մասին:

Տարբեր մասնագետներ արտահայտեցին  իրենց տեսակետը, խնդրի վերաբերյալ նշելով, որ հանրությունը, որքան էլ զարմանալի թվա, ամբողջությամբ ծանոթ չէ Ադրբեջանում հայատյացության մակարդակին։

«Ադրբեջանում հայատյացության հարցն արձագանքի անհրաժեշտություն ունի ոչ միայն քաղաքագիտական, տեղեկատվական դաշտերում, այլ հենց մարդու իրավունքների տեսանկյունից: Քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից լինի: Միգուցե թվա, որ այս խնդիրն այնքան էլ  էական դեր չունի, սակայն դրա վտանգի աստիճանը բարձր է և դրական միտում չենք կարող տեսնել»,-ասաց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Գիտաժողովի մյուս բանախոսներից Սուրեն Զոլյանը հանդես եկավ Սումգայիթյան ջարդերը և Խորհրդային Միության փլուզումը թեմայով նշելով որ,-Սումգայիթյան ջարդերը նախապես ծրագրված գործողությունների շարք էր, որը հետապնդում էր հայ ազգի մասնակի ոչնչացում ու բռնի տեղահանում, ինչը թույլ է տալիս այդ ջարդերը որակել որպես ցեղասպանություն:

Դիանա Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930