Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը վերաբերող հարցեր

Նոյեմբեր 24,2018 18:28

Նոյեմբերի  24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, տիկին Ուրսուլա Գաչեկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը վերաբերող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի անձնակազմի մասնակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների անվտանգության ապահովմանն առնչվող հարցերին:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930