Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկվեց 22-ամյա աղջիկ

Դեկտեմբեր 12,2018 14:53 Share

Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ Հաջողվեց պարզել նաև տաքսու վարորդի ինքնությունը, որն իր մեքենայով երիտասարդին հիվանդանոց էր հասցրել։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող 22-ամյա Աստղիկ Ե․-ին։

Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31