Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ խմբի հաշմանդամ ամբաստանյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Դեկտեմբեր 18,2018 23:07

Էջմիածին քաղաքի բնակիչ, երկրորդ խմբի հաշմանդամ, 1974թ. ծնված  Արտակ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Սեյրան Միրզոյանի հետ  Դիլիջան քաղաքում գտնվելու ժամանակ վերջինիս պատկանող «ՎԱԶ 219110»   մակնիշի ավտոմեքենայի պահոցից գաղտնի վերցրել է Սեյրան Միրզոյանին պատկանող «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»  ՓԲԸ-ի կողմից տրամադրված 2 բանկային էլեկտրոնային քարտերը եւ ծածկագրերը եւ նույն թվականի ապրիլի 22-ին նշված քարտերի միջոցով «Արդշինբանկ»  ՓԲԸ  «Դիլիջան»  մասնաճյուղի պահեստարան հանդիսացող բանկոմատ ապօրինի մուտք գործելով՝ գաղտնի հափշտակել է 165 հազար դրամ:

Ա. Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Մալխասյանին ուղարկված դատական ծանուցագրերը հետ են ուղարկվել դատարան՝ «տեղափոխված»  նշումով: 2018թ. հոկտեմբերի 29-ին եւ նոյեմբերի 26-ին որոշումներ են կայացվել ամբաստանյալին բերման ենթարկելու մասին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի 2018թ.  նոյեմբերի 27-ի գրության համաձայն Արտակ Մալխասյանին հնարավոր չի եղել բերման ենթարկել  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,վերջինս բացակայում է բնակության վայրից, գտնվում է անհայտ հասցեում: Դեկտեմբերի 10-ի դատական նիստին  նույն պատճառով  Ա. Մալխասյանը չի ներկայացել: Այդ օրը դատական նիստը սկսելուց առաջ մեղադրողը միջնորդել է փոխել ամբաստանյալի խափանման միջոցը:

Դեկտեմբերի 10-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Արտակ Մալխասյանի  խափանման միջոցը փոխել «կալանավորման», նրա նկատմամբ  հայտարարել հետախուզում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31