Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը. «Ամերիկայի ձայն»

Հունվար 21,2019 23:50

«Ամերիկայի ձայն». Իսրայելի զինվորականները Սիրիայի տարածքում հրթիռային հարձակումներ են իրականացրել: Նրանք թիրախավորել են իրանական ռազմական օբյեկտներն ու Դամասկոսի հարեւանությամբ տեղակայված Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը: Իսրայելը պնդում է, որ գործողությունը պատասխան է իր տարածքը հրթիռակոծելու փորձի։

Իսրայելը փակել է մուտքը դեպի աստվածաշնչյան Հերմոն լեռը եւ այլ հանգստավայրեր, որոնք գտնվում են Սիրիայի սահմանին: Դրան նախորդում են մի շարք զինված միջադեպեր:

Կիրակի օրը իսրայելական բանակը հրթիռակոծել է Սիրիայում մի շարք թիրախներ Դամասկոսի շրջակայքում: Ինչպես տեղեկացնում է Իսրայելի հրամանատարությունը , հարվածների թիրախում են եղել սիրական հակաօդային ուժերը, ինչպես նաև իրանական զորամիավորումների ու Հեզբոլա խմբավորման դիրքերը:

Իսրայելի բանակը հրապարակել է տեսանյութ, որն արձանագրում է հաջողված հարվածներ սիրիական հրետանային ստորաբաժանումների ուղղությամբ:

Սիրիայի պաշտոնական լրատվամիջոցը հակադարձել է՝ տեղեկացնելով, որ հարձակումը կասեցվել է և հրթիռների մեծ մասը՝ վերացվել: Զոհվել են սիրիացի չորս զինծառայողներ:

Իսրայելական կողմը պնդում է, որ հարվածները զգալի վնաս են հասցրել սիրիական զորքերին: Նրանք պնդում են, որ բազմիցս կոչ են արել սիրիական կողմին չխոչընդոտել իրանական օբյեկտների հրթիռակոծմանը և կրակ չբացել իրենց ուղղությամբ: Այս պահանջի չկատարումը , ըստ Իսրայելի, հանգեցրել է նման զարգացումներին:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին, որ կլինեն լուրջ հետևանքներ, եթե Թեհրանը չդադարի սպառնալ Իսրայելին:

Ըստ իսրայելական բանակի, կիրակի օրը Իսրայելի ուղղությամբ բաց է թողնվել հրթիռ, որը սակայն խոցվել է իսրայելական հակահրթիռային համակարգի կողմից: Միջադեպին ականատես են եղել այս շրջանում դահուկավազքով զբաղվող մի շարք մարզիկներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031