Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը փորձարկել է Т-90 МС մոդելի նորագույն տանկը

Փետրվար 16,2019 15:12

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է  Т-90 МС նորագույն տանկի փորձարկման կադրերը: Սա Т-90 մոդելի տանկի արդիականացված տարբերակն է, որը, աղբյուրի փոխանցմամբ, արտահանման շուկա է մուտք գործելու արդեն փետրվարին: Т-90-ն էլ ռուսական բանակի հիմնական մարտական տանկն է, իսկ դրա արդիականացված մոդելը, ըստ TvZvezda-ի, մրցակիցներ չունի եւ երրորդ սերնդի մշակումների շնորհիվ՝ ունի հակատանկային միջոցների հանդեպ  պաշտպանվածության բարձր մակարդակ: Т-90-նն էլ իր հերթին Т-72Б տանկի արտիականացված մոդելն է: 2001-2010 թթ. այն համարվել է ամենավաճառված մարտական տանկն աշխարհում եւ ներառված է 9 երկրի զինված ուժերում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728