Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը հողեր հանձնելու մասին. «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանակցում էին ոնց որ թե փոխզիջումային տարբերակների մասին՝ ինքը, Սերժ Սարգսյանը»

Մարտ 05,2019 12:24

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի 60 ամյակն է. այս կապակցությամբ քաղաքական-հասարակական գործիչները Եռաբլուրում էին՝ հարգելու Վազգենի Սարգսյանի հիշատակն ու նրա շիրիմին ծաղիկներ դնելու:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում Վազգեն Սարգսյանի մասին ասաց. «Վազգեն Սարգսյանը համախմբում էր արջի կերպար ունեցող տղաներին, որոնք այսօր Եռաբլուրում են թաղված, նրանք ոչ թե արջի կերպարով Վազգենի շուրջն էին համախմբվել, այլ այն Վազգենի, որին գիտեին իր զինակիցները, որի հրամանով գնում էին եւ պահում մեր երկիրը»:

Քոչարյանի վստահեցմամբ՝ Մարտի 1- եւ Հոկտեմբերի 27-ի բացահայտումները լինելու են. «Մենք տեսնում ենք Մարտի 1-ն ինչպիսի արագությամբ է գնում առաջ»:

Այս իշխանությունների՝ հողեր հանձնելու մասին հայտարարություններին էլ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Հողերը հանձնելու թեմա այսօրվա իշխանությունները բացարձակ չունեն: Հակառակը, մենք մեր երկրի անվտանգությունն ամրապնդող գործընթացի մեջ ենք: Հողեր հանձնելու մասին ով որ միտինգներ է անում, իրենց պետք է հարցնել՝ ով է իրենց էդպիսի բան ասել: Ռոբերտ Քոչարյան էլ էր երեկ մեկուսարանից մտահոգված, բայց իր ժամանակ բանակցում էին ոնց որ թե փոխզիջումային տարբերակների մասին, ինքը, Սերժ Սարգսյանը: Նոր իշխանություններն առայժմ չեն սկսել բանակցությունները: Հիմա գնում է մեկը մյուսին ճանաչողական պրոցեսը: Փոխզիջում լինում է երկու կողմից, Ադրբեջանը դեռ իր զիջումների մասին որեւէ բան չի ասում: Հայաստանը ո՞նց կարող է զիջումների մասին որեւէ բան ասի»:

Ղարաբաղցի-հայաստանցի տարանջատման մասին էլ Քոչարյանն ասաց. «Տարանջատումն արհեստածին է, չկա նման բան: Ես զգում եմ, որ ինչ-որ ուժեր ուզում են անընդհատ շահարկել այն, ինչ չկա, իսկ Հայաստան-Արցախ նման շահարկումները կարող են շատ վտանգավոր զարգացումների բերել հենց մեր անվտանգության առումով: Հենց Վազգեն Սարգսյան անձը միշտ հեռու էր պահում այդ շահարկումներից: Եվ շատերը, երբ փորձում էին շահարկել, հայտնվում էին իր այն բազալտե կերպարի… չէին կարողանում այդ կերպարը հաղթահարել»: Ըստ Քոչարյանի, այդ շահարկումները ձեռնտու են բոլոր այն ուժերին, որոնք չեն ուզում ուժեղացող Հայաստան տեսնել՝ ինքնիշխան, հզոր, իր դեմքը պահող, իր երկրի ապագայով առաջ գնացող:

Պաշտպանության բանակում եւ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու առնչությամբ էլ Քոչարյանը վստահեցրեց՝ մեղավորներն անպայման պատժվելու են. «Չկասկածեք, ես ձեզ խոստանում եմ»: Թե ինչու են թաքցրել, այս հարցին ի պատասխան էլ պատգամավորն ասաց՝ «Դա էլ կպարզվի, թե թաքցնողներն ինչու են թաքցրել եւ դրա հիմքերը որտեղ են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031