Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Մարտ 24,2019 20:46

Մարտի 24-ին, ժամը 16:20-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա.Ա.-ն փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին Ա.Ա.-ն (ծնված 1967թ.) փորձում էր ինքնասպանություն գործել՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով նետվելով Տիգրանաշեն գյուղին հարակից ձորը:

Փրկարարները Զոդի-Բանավան թաղամասի բնակչին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, տեղափոխել անվտանգ տարածք և հանձնել ոստիկանության Վեդու բաժնի աշխատակիցներին:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031